Կաբարդինո-Բալկարիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Հայաստանի 2 քաղաքացի է զոհվել
Ռուսաստանի Դաշնության կազմում ներառված Կաբարդինո-Բալկարիայում լույս մայիսի 22-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի է զոհվել, հայտնում է kbrria.ru կայքը:
Ըստ նախնական տվյալների՝ Հայաստանի 30-ամյա քաղաքացին «Լադա Պրիորա» մակնիշի մեքենայով Նալչիկից դեպի Վլադիկավկազ ուղևորվելիս է եղել, երբ մայրուղու վրա բախվել է ՄԱՆ-26350 բեռնատարին:
Աղբյուրը հավելում է, որ ավտովթարի հետևանքով 30-ամյա վարորդն ու նրա 55-ամյա ուղևորուհին տեղում մահացել են:
Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն: