Ցեցոտ լոլիկը վաճառվում է հայկական շուկայում.ինչպե՞ս տարբերել (Տեսանյութ)
«Եվրոպայից բաձր որակի տնկանյութ է ներկրվել ու բաժանվել ֆերմերներին: Հայաստանը կարտոֆիլի խնդիր չի ունենա, ձեռք կբերեք ցածր գներով: Ներկրվող սոխի քանակն էլ ենք պակասեցնելու: Հիմնականում բերում էին Իրանից ու Ռուսաստանից, բայց մենք աշնանը կունենանք մատչելի գներով սոխ, որը կլինի մեր արտադրանքը»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Ինչ վերաբերում է շուկայում առկա լոլիկին, Հրաչ Բերբերյանի փոխանցմամբ՝ 3-4 օր առաջ ՌԴ-ն 14 մեքենա լոլիկ հետ է վերադարձրել Լարսից:
«Հայտնաբերվել է մորմազգու ցեց, որի դեմ 5 տարի է ասում ենք՝ եկեք պայքարենք, վերջացնենք: Հիմա հայկական շուկայում կա այդ լոլիկը: Եթե տեսնեք, որ սև կետ կա վրան, նշանակում է, որ ցեցը ձվադրում է կատարել այնտեղ: Թուրքական կողմում էլ կա այդ ցեցը»,-նշեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը:
Հրաչ Բերբերյանը հայտնեց՝ քանի որ գյուղացու անվան ներքո պատահական կազմակերպությունները գումարներ են լվանում, իրենք առաջիկայում դիմելու են ՀՀ վարչապետին, որպեսզի սուբսիադավորումը ստանան հեկտարի հաշվով:
«Մենք ծրագիրը կկազմենք, անգամ Գյուղանախարարությունը մեզ պետք չէ իր ֆիզիկոս ղեկավարով»,-նկատեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը:
Հրաչ Բերբերյանն անդրադարձավ նաև Վերահսկիչ պալատի կողմից գյուղատնտեսական ոլորտում արված լուրջ բացահայտումներին: Պազվում է՝ տեխնիկայի ներկրման խայտառակ ծրագրեր են եղել: Օրինակ՝ գյուղտեխնիկան ավելի թանկ է եղել, քան ներկայացվել է:
«Պարարտանյութն էլ եթե գյուղացին այս տարի ձեռք է բերել 7000-7200 դրամով, անցած տարի պետության վրա դա նստել է 9000 դրամ, 2000 դրամ լվացվել է: Եթե շուկան ազատականացված լիներ՝ հնարավոր է անգամ 6500 դրամով ձեռք բերեին, բայց մոնոպոլիա էր, Գյուղանախարարությունն էր փորձում ներկրել, արդյունքում սա ունեցանք»: