Հավայիում լավայի հոսքը Խաղաղ օվկիանոս է հասել
Հավայան Կիլաուեա հրաբխի լավայի հոսքը Խաղաղ օվկիանոս է հասել՝ 24 կմ տարածություն հաղթահարելով։
Լավայի և աղջի ջրի միախառնման արդյունքում թունավոր ամպ է օդ բարձրացել։ Տեղի իշխանությունները կղզու բնակիչներին և հյուրերին խնդրում են հեռու մնալ հրաբխից և հարակից շրջաններից։
Կիլաուեա հրաբխի ժայթքումը սկսվել է մայիսի 3-ին։ Այն ուղեկցվել է 6․9 մագնիտուդ երկրաշարժով։ Լավայի հոսքն ավելի քան 35 կառույցներ և տներ է ոչնչացրել։ Կղզուց շուրջ 10 հազար մարդ է տարհանվել։