Նեթանյահուն կոչ է արել աշխարհին միանալ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր քաղաքականությանը
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ճիշտ է անվանել երկուշաբթի հրապարակված ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրանի նկատմամբ և կոչ է արել աշխարհին աջակցել դրան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հայտարարությունը հնչել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ծրագրային ելույթից հետո, որը 12 պահանջից բաղկացած ցանկ է ներկայացրել Իրանին՝ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Բացի միջուկային ռեժիմի խստացումից՝ Վաշինգտոնն այժմ փորձելու է հասնել Թեհրանի՝ մերձարևելյան տարածաշրջանում քաղաքականության փոփոխությանը:
«Նախագահ Թրամփի քաղաքականությունը ճիշտ է: Ուրանի զրո հարստացում, դրա կարիքը չկա, և Իրանը պետք է հեռանա Սիրիայից»,- ասել է Նեթանյահուն՝ ելույթ ունենալով Պարագվայի դեսպանատան՝ Երուսաղեմ տեղափոխման կապակցությամբ ընդունելության ժամանակ:
«Մենք կարծում ենք, որ դա ճիշտ քաղաքականություն է, և կոչ ենք անում ամբողջ միջազգային հանրությանը միանալ Միացյալ Նահանգների այդ դիրքորոշմանը»,- ասել է վարչապետը:
15 знаменитых геев и лесбиянок. Знали ли вы о них?
Запомните, возрастной жир не от переедания. Пейте натощак...
Тереза Мэй рассказала, какая судьба ждет Скрипалей
ԼՐԱՀՈՍ • ՕՐՎԱ ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅ