Ավելի լավ, ժողովուրդը կիմանա՝ ով էս պետությունից ինչ ա տարել. Սարոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին
Ժողովուրդը կիմանա՝ ով էս պետությունից ինչ է տարել: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն այսպես է արձագանքել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե սկանդալային բացահայտումներ կարող են լինել:
«Թող վերաբացվեն էդ գործերը, ավելի լավ: Ես ուրախ եմ, ավելի լավ, ժողովուրդը կիմանա` էս պետությունից ով ինչ ա տարել»,-ասել է Սարոյանը:
Հարցին, թե ովքե՞ր մտահոգվելու կարիք ունեն, նա արձագանքեց. «Ի՞նչ իմանամ»: