ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի
Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանն արձագանքել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի բաց նամակին, մասնավորապես նրան քննադատելով «1000 դրամով հարկերի բարձրացման» համար, այն համարելով ձախողում:
Ասում են, թե մարդկանց հիշողությունը կարճ է: Չգիտեմ որքանով է կարճ, բայց ես շատ լավ հիշում եմ, թե այդ հազար դրամների հարցի քննարկման ժամանակ ինչ փայլուն ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանելով Վիգեն Սարգսյանի առաջարկը, եւ իհարկե, կողմ քվեարկեց:
Ստացվում է, որ գործող վարչապետն այս հարցում այլ կարծիք ունի, իսկ ԱԽ քարտուղարը, որին, ի դեպ, նշանակել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ այլ:
Մնում է կառավարությունը վերջնականապես կողմնորոշվի, թե այս հարցում կիսում է Փաշինյանի, թե՞ Գրիգորյանի տեսակետը:
Շուշան Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից