Մադրիդը հրաժարվել է հաստատել Կատալոնիայի նոր կառավարության կազմը
Իսպանիայի կառավարությունը երկուշաբթի ճանաչել է Կատալոնիայի նոր ղեկավար Խոակիմ Տորրայի լիազորությունները, սակայն չի հաստատել Կառավարության կազմը, ինչը նշանակում է, որ Կատալոնիան կշարունակի կառավարվել Մադրիդի կողմից, գրում է kommersant.ru-ն:
Նշվում է, որ Կատոլոնիայի ղեկավարը, հակառակ Մադրիդի նախազգուշացումներին, նախարար է նշանակել ազատազրկման մեջ գտնվող երկու քաղաքական գործչի և երկրից դուրս գտնվող ևս երկու քաղաքական գործչի: Նա այդկերպ փորձել է վերականգնել Գերմանիայում այժմ գտնվող շրջանի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնի ստեղծած կառավարության կազմը:
Հաղորդվում է, որ Տորրան մայիսի 21-ին այցելել է բանտում գտնվող քաղաքական գործիչներին, բացի դրանից, նա միջնորդությամբ դիմել է դատարան նրանց ազատ արձակման համար:
Մադրիդում Կառավարության կազմի մեջ ազատազրկված և փախուտի մեջ գտնվող քաղաքական գործիչներին ներառելը սադրանք են համարում: