Մարզպետների կազմը ամբողջությամբ կփոխվի. Վարչապետ
Մարզպետների կազմը ամբողջությամբ կփոխվի։ Այդ մասին այսօր՝ մայիսի 21-ին լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով կադրային փոփոխությունների մասին՝ վարչապետը նշել է, թե մարզպետների կազմը ամբողջությամբ կփոխվի, ինչ վերաբերում է մյուս մարմիններին, կան օրենսդրական որոշ խնդիրներ, ամեն ինչ կդիտարկեն օրենքի սահմաններում։
Դիտարկմանը, թե երկրից կապիտալի արտահոսքի մասին են խոսում, վարչապետը նշել է. «Կենտրոնական բանկից տեղեկացել եմ, որ այդպիսի երեւույթներ եղել են, բայց դրանք չեն ունեցել այն ծավալը, որ մտահոգեն։ Ավելի շատ փող մտնում է հանրապետություն, քան դուրս է գալիս»։
Հարցին, թե ինչ է անելու կառավարությունը կոնկրետ կոռուպցիոն գործերով, Փաշինյանը պատասխանել է. «Տարբեր նախարարություններում տարբեր երեւույթներ կան, եւ քանի դրանք ճշգրիտ իրավական գնահատականներ չեն ստանա, չեմ ասի»։
Վարչապետը նշել է, թե մարզպետների կազմը ամբողջությամբ կփոխվի, ինչ վերաբերում է մյուս մարմիններին, կան օրենսդրական որոշ խնդիրներ, ամեն ինչ կդիտարկեն օրենքի սագմաններում։
Խոսելով նոր կառավարության քննադատության մասին՝ վարչապետը նկատել է. «Ես չեմ ակնկալում, որ որեւէ կադրային նշանակման վերաբերյալ քննադատություն չլինի։ Ես խնդրում եմ արձանագրել նրանց նշանակման կետը, երբ նշանակվել են, եւ հետեւենք նրանց գործունեությանը։ Առաջարկել եմ, որ լիարժեք վերահսկողություն իրականացվի, եթե որեւէ պաշտոնյայի հետ կապված խնդիր լինի, ասեն»։
Վարչապետ նաեւ խոսել է ընտրական նոր օրենսգրքի մասին, հույս հայտնել, որ մինչեւ հունիսի վերջ առնվազն նախագիծը լինի։ «Կփորձենք հնարավորինս արագ բայց անշտապ, որ ափալ-թափալ չլինի»,- ասել է նա։