Պայթյուն Բաքվի սրճարաններից մեկում. կա 2 զոհ
Բաքվի սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդվում է 2 զոհի մասին, գրում է Report գործակալությունը:
«Կան նաև վիրավորներ: Դեպքը տեղի է ունեցել Բինագադիի թաղամասում` Elite առևտրի կենտրոնի մոտակայքում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի տարածքում տեղակայված սրճարանում»,- նշում է գործակալությունը:
Հաղորդվում է, որ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: