ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Իսրայելի նախագահն առցանց ռեժիմով հեքիաթներ է կարդում երեխաների համար
- Քաթարն իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին պաղեստինցիներին 480 մլն դոլար կհատկացնի
- Իսրայելում հաշվել են խորհրդարանական ընտրությունների ձայների 97%-ը. Նեթանյաhուն կշարունակի վարչապետ մնալ
Պարագվայը Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել է Երուսաղեմ, հայտնում է Reuters–ը։
Նշվում է, որ ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո Պարագվայը երրորդ երկիրն է, որ դիմում է այսպիսի քայլի։
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Ավելի վաղ Նեթանյահուն կոչ էր արել բոլոր երկրներին դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ։ Իշխանությունները հայտարարել էին, որ առաջին տասը պետություններին կօգնեն դեսպանատան տեղափոխման հարցում։
Նշենք, որ ամերիկյան դեսպանատան տեղափոխումից հետո Գազայի հատվածում պաղեստինցիները ցույցեր են կազմակերպել, իսրայելական զինվորականների եւ ցուցարարների բախման հետեւանքով առնվազն 60 պաղեստինցի է զոհվել։