ՀՀ նախագահն այցելել է Գարեգին Չուգասզյանին (Տեսանյութ)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, ով արդեն 24 օր է հացադուլ է հայտարարել:
Գարեգին Չուգասզյանի ֆեյսբուքյան էջում տարածված տեսանյութում երևում է, որ նախագահն ու Չուգասզյանը զրուցում են Մատենադարանի մոտ, որտեղ Չուգասզյանը հացադուլ է անում: