Եվրամիությունը պատրաստ չէ ընդունել Թուրքիային
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիան առաջիկա 10-15 տարում Եվրամիության անդամ չի դառնա։ Այս մասին «Известия»-ին ասել է Եվրոպական հանձնաժողովի աղբյուրը:
Թուրքիան դեռևս չի համապատասխանում ԵՄ չափանիշներին՝ թե՛ տնտեսական ցուցանիշներով, թե՛ ժողովրդավարական արժեքներով, նշել է աղբյուրը:
«Իրավիճակը գրեթե չի փոխվել։ Անկարան առաջիկա 10-15 տարվա ընթացքում ԵՄ անդամ դառնալու հնարավորություն չունի։ Եվ դրա պատճառը միայն կուտակված քաղաքական խնդիրները չեն։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ պետք է նշել, որ առաջիկայում որևէ երկրի առհասարակ չի հաջողվի ԵՄ անդամ դառնալ, քանի որ ընդհանուր առմամբ ԵՄ-ում ընդլայնում չի ծրագրվում», - ասել է եվրոպացի պաշտոնյան։
Թուրքիան ԵՄ անդամ դառնալու հայտ է ներկայացրել 1987 թվականին և դարձել անդամակցության թեկնածու 1999-ից։