Ի՞նչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Սարգսյանը Սոչիում
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերին: Զրուցակիցները քննարկել են ԵՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջեւ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր: