Երբ ծաղրում են կրոնը, հավատը եւ ավանդույթները. կին արքեպիսկոպոս Կանադայում
Պատմության մեջ առաջին անգամ Կանադայի Անգլիկան եկեղեցու ղեկավարը կին կլինի, հայտնում է CBC News-ը:
Մելիսա Սկելթոնը կդառնա արքեպիսկոպոս եւ Յուկոն տարածքի Բրիտանական Կոլումբիայի նահանգի եկեղեցու միտրոպոլիտը: Նոր պաշտոնից բացի, նա կմնա Նյու Ուեսթմինսթեր քաղաքի թեմի եպիսկոպոսը:
«Ամենը, ինչ կարող եմ ասել այն է, որ ես Անգլիկան եկեղեցու առաջին կին միտրոպոլիտն եմ՝ ես Աստծուն շնորհակալ եմ նման հնարավորության համար»,- ասել է նա:
Սկելթոնը մեծացել է ԱՄՆ հարավում՝ փաստաբանների ընտանիքում: Նախկինում նա Proctor & Gamble եւ Tom's of Maine ընկերությունների առեւտրային մակնիշի կառավարիչն էր:
Լուրեր Հայաստանից - NEWS.am