Ուկրաինայի ներկայացուցիչը կծել է «Եվրատեսիլ»-ի հաղորդավարուհու ուսը (Տեսանյութ)
«Եվրատեսիլ 2018» համաեվրոպական երգի մրցույթում Ուկրաինան ներկայացրած երգիչ Melovin-ը կատակով կծել է մրցույթի հաղորդավարուհիներից մեկի ուսը, երբ վերջինը նրան համեմատել է վամպիրի հետ:
Twitter-ում հրապարակված տեսանյութում երևում է, որ ուկրաինացու հետ զրույցի ժամանակ հաղորդավարուհին նկատել է, որ երգիչն արտաքնապես վամպիրի է նման, քանի որ աչքի գունավոր ոսպնյակներ է կրում: Սա լսելով՝ Melovin-ը փորձել է կծել հաղորդավարուհու բաց ուսը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ավարտվել է «Եվրատեսիլ 2018» համաեվրոպական երգի մրցույթը, որում հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Նետտան՝ Toy («Խաղալիք») երգով: