715.000 եվրո. Մոնակոյում վաճառվել է Հռոմի պապի Lamborghini-ն
Մոնակոյում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է Հռոմի պապի Lamborghini Huracan շքեղ մեքենան, որի համար անհայտ գնորդը վճարել է 715.000 եվրո:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, վաճառքից ստացված միջոցները կտրամադրվեն բարեգործությանը, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողությունների պատճառով Իրաքից փախուստի դիմած քրիստոնյա փախստականների օգնությանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ պոնտիֆիկոսը մեքենան նվեր էր ստացել, սակայն վերջերս որոշել էր վաճառել այն:
Աճուրդի կազմակերպիչները խոստովանել են, որ ակնկալում էին մեքենան վաճառել 303-425.000 եվրոյով: