Փարիզում անցորդների վրա հարձակվողը չեչեն է եղել
Փարիզի կենտրոնում անցորդների վրա շաբաթ երեկոյան զինված հարձակում իրականացրած տղամարդը 20-ամյա չեչեն է եղել։ Այս մասին հաղորդել է Europe1 ռադիոկայանը։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 12-ին ժամը մոտ 21։30-ին Փարիզի երկրորդ շրջանում, Մոնսինյի փողոցում՝ փարիզյան Օպերայի մոտ։ Նախնական տվյալներով՝ դանակով զինված մարդը անկանոն հարվածներ է հասցրել անցորդներին: Փարիզի ոստիկանության տվյալներով՝ չարագործի գործողությունների հետևանքով մեկ մարդ է զոհվել, 4-ն էլ վիրավորվել են։