Իսրայելն Ասադին առաջարկում է Սիրիայից իրանցի զինվորականներին վռնդել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Կացրին (Գոլանի բարձունքներ) այցելության ժամանակ հեռակա դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին եւ նրան առաջարկել Սիրիայի տարածքից վռնդել իրանցի զինվորականներին: Այս մասին նշված է Իսրայելի պաշտպանության նախարարության ուրբաթ հրապարակված հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ձեր հողից վռնդեք Ղասեմ Սուլեյմանիին (գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարներից մեկը) եւ «Ալ Ղուդսի» ուժերին: Նրանք ձեզ չեն օգնում, Սիրիայում նրանց ներկայությունը ձեզ համար միայն խնդիրներ է ստեղծում եւ վնաս բերում: Իրանցիներին դուրս քշեք, եւ այդ ժամանակ, հնարավոր է, միանգամայն այլ կյանք կսկսվի»,- ասել է Լիբերմանը:
Նա իր ելույթում գնահատել է նաեւ իսրայելական բանակի հաջողությունները եւ նախազգուշացրել հնարավոր էյֆորիայի տրվելուց: «Անհրաժեշտ է խելամիտ գործել, սակայն վճռական: Չեմ կարծում, որ ամեն ինչ ավարտվել է, սակայն մենք իրավիճակին հետեւում ենք եւ հավասարակշռված, պատասխանատու ու նպատակաուղղված ենք գործում»,- նշել է Իսրայելի պաշտպանության նախարարը: