Ֆրանսիայում հնարավոր են համարել Սիրիայի ուղղությամբ նոր հարվածները
Այս թեմայով
Ֆրաանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին չի բացառում, որ Սիրիայի ուղղությամբ նոր ավիահարվածներ կարող են հասցվել քիմիական զենքի կիրառման պարագայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
RTL ռադիոկայանի եթերում նախարարը շեշտել է, որ չի կարելի թույլ տալ քիմիական զենքի կիրառում եւ անհրաժեշտ է դրա դեմ պայքարել։ Նրա խոսքով՝ ապրիլի 14-ին Սիրիայի ուղղությամբ հարվածների նպատակը Դամասկոսի կողմից քիմիական հարձակման կրկնությունը թույլ չտալն է եղել․ «Եթե դա կրկնվի, մենք կարող ենք կրկին հարվածների մասին որոշում կայացնել»,-ասել է Պարլին։
Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել էր, որ Սիրիայի ուղղությամբ հարվածի երկրորդ փուլ չի լինի՝ հավելելով, որ նպատակին հասել են։ Միաժամանակ, սակայն, նախարարը նշել էր, որ եթե «կարմիր գիծը» խախտվի, հնարավոր է նոր միջամտություն։
Արեւմուտքը Դամասկոսին մեղաադրում է Արեւելյան Ղուտայի Դումա քաղաքում քիմիական հարձակում իրականացնելու մեջ։ Մոսկվան հերքել է քլորով ռումբի կիրառման մասին տեղեկությունը։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ապրիլի 14-ին հրթիռային հարվածներ են հասցրել սիրիական կառավարական օբյեկտների ուղղությամբ, որոնք, նրանց համոզմամբ, օգտագործվում է քիմիական զենքի պատրաստման համար։