Ժողովրդական ալիքը նաև հետ գնալու խասիաթ ունի
Հեղափոխական «պաթոսից» դուրս։
Մի քիչ դժվար է լինում հեղափոխական «պաթոսից» դուրս արտահայտվել հեղափոխական ժամանակներում,, բայց դա պետք է վասն հեղափոխության։ Սովորաբար եթե նույնիսկ ինչ-որ բան էլ մարդկանց աչքին ալա-բուլա է երևում չեն արտահայտվում քանի որ
ա․վախենում են հեղափոխական լայն զանգվածների «անեծքներից»
բ․ հեղափոխությունից «ակնկալիքներ են» ունենում,
գ․«հրապուրված» են լինում և չնկատելու են տալիս այն ինչը ակնհայտ է, բայց չի բխում հեղափոխության իրենց պատկերացրած շահերից։ Հիմա, քանի որ իմ «սպառազինության» տակ ունեմ հակաանեծքային պաշտպանության դարերի խորքից եկող նորագույն և առաջադեմ համակարգ