Մայք Պոմպեոն շեշտել է Պարսից ծոցի երկրների միասնության անհրաժեշտությունը
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շեշտել է Պարսից ծոցի երկրների միասնության անհրաժեշտությունը:
«Ծոցի երկրների միասնությունն անհրաժեշտ է, եւ մենք պետք է դրան հասնենք»,- ասել է Պոմպեոն Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրի հետ Էր Ռիադում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Reuters-ը:
Սաուդյան Արաբիան ԱՄԷ-ի, Բահրեյնի եւ Եգիպտոսի հետ անցյալ տարվա հունիսին Կատարի հետ խզել է դիվանագիտական հարաբերությունները եւ առեւտրային կապերը՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու ու Իրանի հետ համագործակցելու մեջ: Դոհան հերքել է մեղադրանքները եւ հայտարարել, որ նշված երկրները ցանկանում են իր ինքնիշխանությունը սահմանափակել:
Պոմպեոն Էր Ռիադ է այցելել մերձավորարեւելյան շրջագայության շրջանակում: Այցի ընթացքում նա կհանդիպի թագավոր Սալմանի եւ գահաժառանգ արքայազն Մոհամմեդի հետ: ԱՄՆ պետքարտուղարը կայցելի նաեւ Իսրայել ու Հորդանան: