Telegram-ի աշխատանքում խնդիրներն առաջացել են Ամստերդամում էլեկտրականության զանգվածային անջատման պատճառով
Telegram-ի աշխատանքում խնդիրներն առաջացել են Ամստերդամի շրջանում էլեկտրականության զանգվածային անջատման պատճառով, «Թվիթերում» հայտնել է մեսենջերի ղեկավարությունը, փոխանցում է Meduza-ն:
Հաղորդվում է, որ խափանումն առնչվել է Ռուսաստանի, ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Արեւմտյան Եվրոպայի եւ Հյուսիսային Աֆրիկայի, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի օգտատերերին:
Telegram-ի ղեկավարությունը դեռեւս չի հայտնում, թե երբ են ծրագրում խափանման վերացումը:
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն ավելի վաղ հայտնել էր, որ Եվրոպայի օգտատերերի մոտ, հնարավոր է, մեսենջերին միանալու խնդիրներ առաջանան: Նա սա պատճառաբանել էր սերվերների խմբերից մեկի զանգվածային գերտաքացմամբ: