Ադրբեջանը հայաստանյան հեղափոխության մասին
Ադրբեջանում հուսով են, որ «բռնապետական ռազմական վարչախմբի» հեռանալուց հետո Հայաստանում իշխանության կգան ողջախոհ մարդիկ: Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմեթ Գաջիեւը:
Նա ասել է, որ Սերժ Սարգսյանի վարչախմբի իրականացրած քաղաքականությունը, որը հայ ժողովրդին դարձրել էր պատերազմի վախի գերիներ, թույլ չէր տալիս առաջխաղացում ունենալ Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում:
«Սարգսյանի վարչախմբի հայտարարությունը, թե Ադրբեջանը շփման գծում զինտեխնիկա է կուտակում, չի համապատասխանում իրականությանը եւ հիմնված է անցած տարվա տեղեկությունների վրա: Նրանք հույս ունեին հասարակությանը դնել թյուրիմացության մեջ: Բայց փաստը մնում է փաստ, որ հայաստանյան զորքերի ներկայությունը դեռ սպառնում է տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը»,- ասել է Գաջիեւը:
Նա ավելացրել է, որ լարվածությունը վերացնելու համար հայկական զորքերը պետք է հեռանան Ադևբեջանից, եւ ավելացրել, որ Ադրբեջանը ցանկանում է շարունակել բանակցային գործընթացը:
Իսկ «Թուրան» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մեհման Ալիեւն ասում է, որ Սերժ Սարգսյանի ամենակոպիտ սխալը ղարաբաղյան խաղաթղթի օգտագործումն էր: «Նա հույս ուներ, որ շփման գծում լարվածություն կառաջանա, բայց նա Ադրբեջանից օգնություն չստռացավ: Ադրբեջանը չգնած շփման գծում լարվածության ավելացման»,- ասել է ադրբեջանցի վերլուծաբանը: