Թուրքիայի ընդդիմությունը պատրաստվում է
Թուրքական ընդդիմությունը միավորվում է հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ: Երկուշաբթի օրը Անկարայում հանդիպել են ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քլըչդրօղլուն եւ ծայրահեղ ձած իսլամամետ «Սահադեթ» կուսակցության ղեկավար Թամել Քարամալաօղլուն:
Նախօրեին ընտրություններին մասնակցելու իրավունք է ստացել նորաստեղծ «Լավ կուսակցությունը», որը ձեւավորել է նախկին ՆԳ նախարար Մերալ Աքշեները:
Արտահերթ ընտրություններին մասնակցելու է տասը կուսակցություն՝ կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցությունը, Ազգայնական շարժում կուսակցությունը, Ժողովրդահանրապետական կուսակցությունը, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, «Լավ կուսակցությունը», «Հայրենիքը», «Սահադեթը», Ժողովրդավարական կուսակցությունը, Մեծ դաշինքի կուսակցությունը եւ Թուրքիայի անկախ կուսակցությունը: