1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 մայիսի 2018թ., 00:00
Ալեն Սիմոնյանը հայտարարում է ԱԺ մանդատից հրաժարվելու մասին ԿԳ նախարարի հայտարարությունը Թխամաշկ և կարմրահեր. գենետիկները կանխատեսել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ապագա երեխայի արտաքինը Շարլ Ազնավուրը հետաձգել է համաշխարհային համերգային շրջագայության վերսկսման ամսաթիվը Մայլի Սայրուսը «հարձակվել է» քնած Ջիմի Քիմելի վրա Ադրբեջանական հաքերները կրկին ակտիվացել են. Սամվել Մարտիրոսյանը խորհուրդներ է տալիս Ցեցոտ լոլիկը վաճառվում է հայկական շուկայում.ինչպե՞ս տարբերել (Տեսանյութ) Մանե Թանդիլյանը դեռ գրանցված է «Սինոփսիս Արմենիա»-ում և 500.000 աշխատավարձ է ստանում Հավայիում լավայի հոսքը Խաղաղ օվկիանոս է հասել Կրթության համակարգը դարձել է աշխատանքի տեղավորման «կանտորա». կրթության փորձագետ Հայաստանը դուրս չի գա Բոլոնյան կրթական համակարգից. Արայիկ Հարությունյան Ալեն Սիմոնյանը ցանկանում է Երևանի քաղաքապետ դառնալ Սերժ Թանկյանը կոչ է արել չօգտագործել Հայոց ցեղասպանությունը որպես կապիտալ՝ արտաքին քաղաքականություն վարելու համար ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում դասադուլ և գործադուլ է, պահանջում են նախկին տնօրենի վերադարձը Բարձրաստիճան ոստիկանները ծառայողներից պահանջել են պարգեւավճարների մի մասն իրենց փոխանցել Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից առաջադրված պահանջները Իրանի նկատմամբ Էրդողանի խուլիգանները հարձակվել են ամերիկահայերի վրա. ԱՄՆ կոնգրեսական Ոստիկանապետը եւս մեկ նոր տեղակալ ունի Էրդողանը սպառնացել է Իսրայելին Էրդողանը վտանգում է Թուրքիայի վարկային վարկանիշը Գործարարները Փաշինյանին հանդիպելուց հետո թեթեւացած շունչ են քաշել Ապրել, սիրել ու տառապել ենք Շառլի նման. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին ՄԽ համանախագահները հունիսին կծանոթանան ՀՀ նոր ղեկավարության հետ Ովքեր են ԿԳ նախարարի նոր տեղակալները Ռուսական թևավոր հրթիռի բոլոր փորձարկումներն անհաջող են եղել ՊԵԿ նախագահի 4 տեղակալ ազատվել է աշխատանքից Մուշեղ Ղազարյանն ազատվել է ԱԻՆ ՓԾ տնօրենի պաշտոնից Գանձագողերը՝ անուն առ անուն, թե կոպեկ առ կոպեկ Պիրլոյի հրաժեշտի խաղում լեգենդները ոչ-ոքի են խաղացել` 7:7 (տեսանյութ) Նեթանյահուն կոչ է արել աշխարհին միանալ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր քաղաքականությանը «Ելք»-ն արհամարհում է ՏԻՄ ընտրությունները Իբրահիմովիչը մրցակցին թիկունքից ապտակել է (տեսանյութ) Սիրիահայերի մասին պատմող ֆիլմը լավագույն լիամետրաժ ֆիլմ է ճանաչվել Ազգային ժողովի նիստին մասնակցող 7 նոր պատգամավորներն այսօր երդվեցին Պատրաստվե՛նք կամ պատրա՞ստ ենք բաց խոսակցության Հայրենիքին մատուցած Ձեր անուրանալի ծառայությունները ջերմացնում են բոլորիս. Նիկոլ Փաշինյանը՝ Շառլ Ազնավուրին Ավելի լավ, ժողովուրդը կիմանա՝ ով էս պետությունից ինչ ա տարել. Սարոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին Միհրան Պողոսյանը՝ օֆշորային սկանդալի հնարավոր բացահայտման մասին Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 11 մետրանոցի մրցույթի (տեսանյութ) Ովքեր են խաղաղ ցուցարարների նկատմամբ ձայնային նռնակ կիրառողները, և ինչ որոշում կկայացնի նոր իշխանությունը Մեծ Բրիտանիան պարտավորեցրել է Ռոման Աբրամովիչին բացատրել կուտակած կարողության ծագումը Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է առողջապահության նախարարի խորհրդական Ռոհանի․ ԱՄՆ-ը չի կարող ամբողջ աշխարհի փոխարեն որոշել Կառավարությունը պետք է քննարկումներ սկսի շատ արագ. Վահագն Խաչատրյան (տեսանյութ) ՀՀ տնտեսությունն ապրիլ ամսվա ընթացքում բոլոր ոլորտներում հետընթաց է գրանցել Դոն Պիպոն` ընդդեմ Մանվել Գրիգորյանի կլանի. Էջմիածնում խոշոր շրջադարձ է սպասվում Առաջիկայում սպասվում են լուրջ կոռուպցիոն բացահայտումներ, որին կհետևեն նաև աղմկահարույց ձերբակալություններ Դատական համակարգի ներքին խոհանոցում մի շարք ավանդույթներ են փոխվել Արտահերթ ընտրությունները` «բորդյուրի՞ն» Ինչ քայլեր են արվում գազի, հոսանքի սակագների իջեցման ուղղությամբ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական կտա՞ Դատավորն ու իր կինը եղած–չեղածը վաճառել են. խոսքը միլիոնների մասին է Հնարամիտ շաքարի արքան. Սամվել Ալեքսանյանը որոշում է կայացրել Շմայ­սը հե­ռա­ցել է Հա­յաս­տա­նից և նպա­տակ ունի մեկ­նել Ամե­րի­կա Բացահայտվել է Ադոլֆ Հիտլերի մահվան գաղտնիքը Իրանական միջուկային համաձայնագիրն այլընտրանք չունի. Մոգերինի ԱՄՆ-ում տղամարդը հայկական եկեղեցի ներխուժելու համար կալանավորվել է Ֆեյսբուքներից, լայվերից դուրս գալու եւ գործ անելու ժամանակը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի CNN-ի հաղորդումը Հայաստանի մասին Արման Սահակյանը պատրաստվում է բազմաֆուկցիոնալ համալիր կառուցել Հալաբյան փողոցում Մայիսի 25-ին «Վերջին զանգի» գլխավոր միջոցառումը Երևանում կանցկացվի Ազատության հրապարակում Հարսանյաց զգեստը՝ 400.000$, դիմահարդարումն ու վարսահարդարումը՝ 13.000$. Որքան է արժեցել արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքը Մադրիդը հրաժարվել է հաստատել Կատալոնիայի նոր կառավարության կազմը Դարոն Աճեմօղլուն ուրախ կլինի խորհուրդներ տալ ՀՀ կառավարությանը Մարզպետների կազմը ամբողջությամբ կփոխվի. Վարչապետ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը. մի շարք մանրամասներ Վաչագան Ղազարյանին ազատեցին ՊՊԾ պետի պաշտոնից Նախագահական նստավայրում մեկնարկում է նորանշանակ նախարարների երդմնակալությունը. ուղիղ ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել Հայաստանում նախորդ տարի կոռուպցիոն բնույթի քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ Մեծ Բրիտանիայում 3 նոր հետաքննություն է սկսվել Մարգարիտա Սիմոնյանի գլխավորած RT-ի նկատմամբ Պայթյուն Բաքվի սրճարաններից մեկում. կա 2 զոհ Անկախ բեռի ծանրությունից, մի փորձիր միավոր վաստակել՝ սևացնելով նախկինում արված աշխատանքը. Վ. Սարգսյանը՝ Արմեն Գրիգորյանին Կարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից Սերգեյ Մերգելյանն այսօր էլ մնում է հայկական մաթեմատիկական դպրոցի լավագույն այցեքարտը Վարկերի սառեցման կամ տոկոսադրույքների իջեցման մասին երբեւիցե չի խոսվել. մանրամասնում է Արթուր Ջավադյան Թուրքիայում սոցկայքում գրառման համար ձերբակալել են հիվանդ երեխա ունեցող ակտիվիստ հայ կնոջը (Ֆոտո) ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը Բիթքոինի արժեքը գերազանցել է 8.5 հազար դոլարի ցուցանիշը
Հարցում

«Անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով 41 ձերբակալված կա»

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչի վարույթում Քրեական օրենսգրքի հոդված 225-ի 1-ին և 2-րդ մասերով, 225.1 հոդվածի 1-ին մասով քննվող` զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ևս 11 ցուցարարներ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:

«Քրեական գործի նյութերի համաձայն` վերը նշված անձինք ակտիվորեն մասնակցել են 2018թ. ապրիլի 13-ից օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքներին, այդ թվում` երթերին, արգելափակել պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել հատուկ պահպանության ենթակա շենքերի տարածքներ` տևական ժամանակով խախտելով դրանց բնականոն աշխատանքն ու վտանգելով հասարակական անվտանգությունը: Անօրինական հավաքի մասնակիցները պարբերաբար փակել են մի շարք պողոտաներ և փողոցներ, խոչընդոտել պետական և այլ կառույցների բնականոն գործունեությանը, կազմակերպել զանգվածային անկարգություններ և մասնակցել դրանց` բռնություն կիրառելով ոստիկանության ծառայողների ու այլ անձանց նկատմամբ: ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված ցուցարարներից ևս 11-ը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կազմված քննչական խմբի քննիչների կողմից ձերբակալվել են վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով», - ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:

Այսօրվա դրությամբ Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձերբակալվել են անօրինական հավաքներ կազմակերպելու, անցկացնելու, ինչպես նաև զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց ընթացքում բռնություն գործադրելու մեջ կասկածվող ընդհանուր առմամբ 41 անձինք:

«Ինչպես արդեն տեղեկացվել է, ձերբակալվածների թվում են նաև 2018թ.-ի ապրիլի 13-ից Երևան քաղաքում անօրինական հավաքներ կազմակերպող և անցկացնող ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը: Նախաքննության ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձերբակալվել են նաև անօրինական հավաքների կազմակերպիչներից Տիգրան Մազմանյանը, Արմեն Գրիգորյանը և Դավիթ Սանասարյանը: Իսկ Գոռ Միրզոյանը, Էրիկ Խաչատրյանը, Հայկարամ Մնացականյանը և Գևորգ Մանուկյանը ձերբակալվել են անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցելու և զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով: 2018թ.-ի ապրիլի 23-ի դրությամբ ձերբակալվածներից 4-ն արդեն մեղադրյալի, իսկ մնացածը` դեռևս կասկածյալի կարգավիճակում են: Մեղադրյալներից Տ. Մազմանյանի, Գ. Միրզոյանի և Հ. Մնացականյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Է. Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է հսկողության հանձնելու մասին խափանման միջոցը: Հաշվի առնելով վերջինիս անչափահաս լինելու հանգամանքը` նրա պատշաճ վարքագծի նկատմամբ հսկողության պարտականությունը դրվել է ծնողի վրա», - ասված է հաղորդագրությունում:

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ «ակտիվ շարունակվում է անհրաժեշտ քննչական և քրեադատավարական այլ գործողությունների իրականացումը, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած և հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: Նախաքննությունը շարունակվում է:

website by Sargssyan