Պեդրո Ագրամունտին կասկածում են Ադրբեջանի օգտին կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեջ
ԵԽԽՎ կոռուպցիոն գործեր հետաքննող խումբը զեկույց է ներկայացրել, որում հաստատել է Վեհաժողովում Ադրբեջանի լոբբիստական գորունեության վերաբերյալ կասկածները և պատգամավորների ցանկ է ներկայացրել, որոնք խախտել են պատգամավորի վարքագծի մասին կանոնակարգը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ ցանկում ընդգրկվել է նաև ԵԽԽՎ նախկին ղեկավար Պեդրո Ագրամունտը:
Ինչպես նշվում է՝ ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հարցով քննարկումներ են առաջացել կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ:
2016-ի ամռանը իտալական Corriere della Sera թերթը գրել էր, որ Միլանի դատախազությունը հայտնի իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեին, որը ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության նախկին ղեկավարն է, մեղադրել է Ադրբեջանի ներկայացուցիչներից խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ: Մեղադրանքներից հետո իրավիճակը հետաքննելու հատուկ խումբ էր ստեղծվել:
«Խումբը պարզել է, որ լուրջ կասկածանքներ են առկա ԵԽԽՎ-ի մի շարք ներկայիս և նախկին անդամների հանդեպ առ այն, որ նրանք կոռուպցիոն բնույթի գործունեություն են ծավալել՝ հօգուտ Ադրբեջանի», - ասվում է մամլո հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԵԽԽՎ ղեկավար Միկելե Նիկոլետին բարձր գնահատական է տվել զեկույցին