Դուբայում 68 հարկանի երկնաքեր է այրվում (տեսանյութ)
Արաբական Միացյալ Էմիրությունների ամենախոշոր քաղաքում՝ Դուբայում, հրդեհ է բռնկվել արհեստական կղզում գտնվող Ջումեյրա լճի մոտ գտնվող ամենաբարձր կառույցում՝ Ալմաս աշտարակում:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, երկնաքերից առնվազն 100 մարդ է տարհանվել:
Քաղաքի վարչակազմի մամլո ծառայությունից հայտնել են, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Ալմաս աշտարակը Ջումեյրա լճի մոտ կանգնեցված կառույցներից ամենաբարձրն է: 68 հարկանի շենքում տեղակայված են թանկարժեք քարերի մշակմամբ և վաճառոքով զբաղվող ընկերությունների գրասենյակները:
Ինչպես նշվում է, մինչև 2009 թվականը երկնաքերը եղել է քաղաքի ամենաբարձր կառույցը: