abc News-ը Հայաստանի մասին
«Հայաստանի իշխանությունները պնդում են, որ ավելի քան 70 մարդ է բերման ենթարկվել, այդ թվում երկու մարդ, որոնք կասկածվում են պայթուցիկ պատրաստելու մեջ: Նոր կառավարության դեմ բողոքի գործողությունները երկրորդ շաբաթն են ընթանում:
Շաբաթ օրը հազարավոր ցուցարարներ Երեւանում փակել են փողոցները, պահանջելով վարչապետի հրաժարականը: Նախկին նախագահ Սերժ Սարգսյանն այս շաբաթ արդեն զբաղեցրեց վարչապետի աթոռը: Հայաստանն անցել է կառավարման նոր համակարգի, որը կրճատում է նախագահի իշխանությունը եւ մեծացնում վարչապետի դերը»,- գրում է abc News-ը:
Top-News.am