Ինչպես է ուժեղ քամին քշում Հռոմի պապի գլխարկը (լուսանկարներ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնվել է անհարմար իրավիճակում, երբ ուժեղ քամին նրա գլխից քշել է ճերմակ թասակը: Միջադեպը տեղի է ունեցել իտալական Ալեսանո քաղաքում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, կաթոլիկների հոգևոր առաջնորդը մասնակցել է եպիսկոպոսներից մեկի՝ Տոնինո Բելոյի մահվան 25-րդ տարելիցին նվիրված արարողությանը:
Հայտնի է, որ պոնտիֆիկոսը ծաղիկներ է դրել հոգևորականի շիրիմին ու մի քանի րոպե աղոթել: Նա հիշեցրել է, որ Բելոն հարգանքի է արժանի, քանի որ կենդանության օրոք Քրիստոսի օրինակով կարևորել է թշվառների հետ ամուր կապն ու նրանց օգնելու առաջնայնությունը:
Դրանից հետո Հռոմի պապը ողջունել է իրեն տեսնելու համար հավաքված հազարավոր մարդկանց: