Մոսկվան ԱՄՆ-ին եւ Կորեային կոչ է անում Կորեական թերակղզում ռազմական ակտիվությունը կրճատել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում ԱՄՆ-ին եւ Կորեայի Հանրապետությանը ադեկվատ պատասխան քայլեր ձեռնարկել Կորեական թերակղզում ռազմական ակտիվությունը կրճատելու ուղղությամբ։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի մեկնաբանությունում։
«Կոչ ենք անում ԱՄՆ-ին եւ Կորեայի Հանրապետությանը ադեկվատ պատասխան քայլեր ձեռնարկել Կորեական թերակղզում ռազմական ակտիվությունը կրճատելու եւ առաջիկա միջկորեական եւ ամերիկա-հյուսիսկորեական գագաթաժողովներում Հյուսիսային Կորեայի հետ փոխընդունելի պայմանավորվածության հասնելու ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրությամ մեջ։