Էրդողանը կոչ է արել իր կողմնակիցներին իրենց ձայնն ազգայնականներին չտալ և ուշադիր աշխատել քուրդ ընտրողների հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով երկրում սպասվող վաղաժամ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մասին, զգուշացրել է իր համակիրներին զգույշ լինել ազգայնականներին ձայն տալու հարցում, գրում է T24 կայքը:
Էրդողանը, մասնավորապես, խոսել է ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգային շարժում» կուսակցության մասին, որը նաև Էրդողանի ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կոալիցիոն գործընկերն է:
«Նրանք մեր գործընկերներն են ասելով նրանց ձայներ մի ապահովեք: Թող ոչ ոք չասի՝ «Մերոնք են, մեր ձայնն իրենց տանք»: Շատ ուշադիր պետք է լինենք նաև մեր քուրդ ընտրողների վերաբերյալ արվող մութ քարոզչության հարցում: ԱՇ-ին ձայն տալով՝ մեր քուրդ ընտրողին մեզանից չհեռացնենք»,- հայտարարել էրդողանը:
Նշենք, որ վաղաժամ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում նախատեսվում է անցկացնել հունիսի 24-ին: