Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպում Բաքվում
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և ՆԱՏՕ-ի գերագույն միացյալ հրամանատար Քուրթիս Սկապարոտին այսօր պետք է հանդիպեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և քննարկեն Սիրիայի իրավիճակին առնչվող հարցեր:
Գերասիմովն արդեն ժամանել է Բաքու: Ենթադրվում է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան հրամանատարները կանդրադառնան նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ռազմական ակտիվությանը և, մասնավորապես, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ռազմական հնարավոր ընդհարումները կանխելու հարցին:
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Բաքվում Սկապարոտիին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: