Խորվաթիայում արագիլն ամեն տարի 14.000 կմ է անցնում՝ զուգընկերուհու մոտ վերադառնալու համար (Տեսանյութ, լուսանկարներ)
Հավատարիմ լինելը մարդկային ամենաբարձր որակներից մեկն է, որը հատուկ է նաև կենդանական աշխարհի ներկայացուցիչներին:
Oddity Central-ը ներկայացրել է ուշագրավ պատմություն, որի հերոսը 16 տարի շարունակ միևնույն զուգընկերուհու մոտ վերադարձող արու արագիլն է:
Նրբագեղ թռչունների բույնը գտնվում է Խորվաթիայի փոքր գյուղերից մեկում: Հայտնի է, որ ամեն տարի արուն հաղթահարում է 14.000 կմ ու ձմեռելու համար մեկնած Հարավային Աֆրիկայից Խորվաթիա վերադառնում: