Թուրքիայում մոտ 3 հազար զինվորական կազատվի աշխատանքից՝ Գյուլենի հետ կապերի համար
Թուրքիայում ևս 3 հազար զինվորական կազատվի աշխատանքից երկրի զինված ուժերում՝ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանն անդամակցելու կասկածանքով (FETO): Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին:
«Մենք շատ քրտնաջան աշխատանք ենք իրականացրել FETO-ի անդամներին բացահայտելու ուղղությամբ: Մասնավորապես, մենք այդ կառույցի մոտ երեք հազար գաղտնի անդամ ենք հայտնաբերել Թուրքիայի զինված ուժերում», - ասել է նա:
Ջանիքլին հավելել է, որ «կազմակերպության գաղտնի անդամները դուրս կբերվեն զինված ուժերի կազմից»:
«Մենք արդեն ուղարկել ենք համապատասխան հայցը վարչապետի վարչակազմ», - եզրափակել է նախարարը: