Թուրքիայում սննդային թունավորման հետևանքով 167 աշակերտ է հոսպիտալացվել
Թուրքիայի Քյութահյա նահանգի ավագ դպրոցներից մեկում սննդային թունավորման հետևանքով հոսպիտալացվել է 167 աշակերտ, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սյոզջու» պարբերականը:
Հայտնի է, որ աշակերտներից բացի՝ տուժել է նաև 3 ուսուցիչ, նրանք նույնպես տեղափոխվել են հիվանդանոց:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ տեսակի սննդից են թունավորվել երեխաները, չի նշվում նաև այն ընկերության անունը, որը զբաղվել է տվյալ դպրոցի ճաշարանի համար սննդամթերքի մատակարարմամբ:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:
Բժիշկները ներկա դրությամբ աշակերտների վիճակը նորմալ են գնահատել:
Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: