Բժիշկները պատմել են Սերգեյ Սկրիպալի վիճակի մասին
Այս թեմայով
- Սկրիպալներին «թունավորողին» նկատել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության գեներալի դստեր հարսանիքին (լուսանկար)
- Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է հարազատներին
- Սկրիպալների գործով ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
- Վիկտորյա Սկրիպալը պատմել է «տառապանքների տարվա» մասին
ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը, որը գտնվում է Սոլսբերիի հիվանդանոցում, ապաքինվում է, բժիշկների վերահսկողության տակ է, սակայն ծանր վիճակում չէ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է բժիշկների հայտարարության մեջ:
«Սոլսբերիում մարտի 4-ից տեղի ունեցած միջադեպից հետո 60-ամյա տղամարդը շարունակում է հիվանդասենյակում մնալ… Նա ապաքինվում է և ծայրահեղ վիճակում չի գտնվում», - ասվում է հիվանդանոցից ստացված հաղորդագրության մեջ:
Հիվանդանոցից մանրամասներ չեն նշում Սկրիպալի վիճակի և նրա բուժման մեթոդների մասին:
Հիշեցնենք, որ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլիան մարտի 4-ին թունավորվել էին Սոլսբերիում: Կատարվածի համար Մեծ Բրիտանիայի իշխանությունները մեղադրում են ռուսական կողմին, իսկ Ռուսաստանն, իր հերթին, հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները: