Վրաստանը Հայաստանին պարտք է 9,710 մլն, Ադրբեջանին՝ 8, 495 մլն դոլար
Վրաստանի պետական արտաքին պարտքը 2018 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 298,278 մլն դոլար, հայտնում է Business Грузия-ն:
Հայաստանին Վրաստանի պետական պարտքը կազմել է 9 710 մլն, իսկ Ադրբեջանին՝ 8 495 մլն դոլար: Ռուսաստանին Վրաստանի պետական պարտքը կազմում է 68 159 մլն, իսկ Թուրքիային՝ 16 281 մլն դոլար:
Գերմանիային Վրաստանի պետական պարտքը կազմել է 297 976 մլն, Ճապոնիային՝ 222 668 մլն դոլար: