Թուրքիայի ընդդիմությունը պատրաստվում է երկրի ամբողջ տարածքում նստացույցեր սկսել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցությունը պատրաստվում է երկրի ամբողջ տարածքում նստացույցեր սկսել ՝ բողոքելով երկրում արտակարգ դրության ռեժիմի երկարացման դեմ, այս մասին հաղորդում է թուրքական antakyagazetesi.com կայքը:
Կուսակցության փոխնախագահ Վելի Աղբաբան կոչ է արել քաղաքացիներին և բոլոր այն կուսակցություններին, որոնք դեմ են արտակարգ դրությանը, մասնակցել նստացույցերին:
Հայտնի է, որ այսառնչությամբ արդեն ուժեղացվել է ոստիկանական հսկողությունը Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: