Պակիստանի նախկին վարչապետին ցմահ արգելվեց քաղաքական գործունեությունը
Պակիստանի Գերագույն դատարանը այսօր կայացրած վճռով երկրի նախկին վարչապետ Նավազ Շարիֆին ցմահ արգելել է զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Վերլուծաբանների կարծիքով՝ դատարանի այս վճիռը կարող է ազդեցություն ունենալ ընթացիկ տարում նախատեսված խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա:
68-ամյա Շարիֆը, ով երկրի կառավարությունը ղեկավարել է երեք ժամկետ, անցյալ տարի պաշտոնանկ է արվել իր ընտանիքի դեմ կոռուպցիոն մեղադրանքների պատճառով: