Մոսկվայի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել
Մերձմոսկովյան ճանապարհներից մեկում ավտոբուս է շրջվել, որում գտնվել են մեծ թվով երեխաներ: Վթարը տեղի է ունեցել А-107 մայրուղում:
Առայժմ տուժածների մասին տեղեկություններ չկան, թեեւ դեպքի վայր են մեկնել շտապ օգնության ավտոմեքենաներ:
Առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա: Վթարի մասին տեղեկացնող ռադիոկայանը նշում է, որ լռում է նաեւ ավտոտեսչությունը:
Top-News.am