Երեւանի կենտրոնում երիտասարդը կրակել է աղջկա ուղղությամբ
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Երեւանում, ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17։00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Թումանյան փողոցի եւ Հյուսիսային պողոտայի խաչմերուկից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 24-ամյա Վլադիմիր Պ.-ին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն այնուհետեւ կենտրոնական բաժին են հրավիրել Երեւանի բնակիչներ՝ 27-ամյա Մարգարիտա Ղ.-ին եւ 23-ամյա Մարգարիտա Պ.-ին։ Աղբյուրի տեղեկություններով՝ նույն օրը, ժամը 16։30-ի սահմաններում Թումանյան եւ Կողբացու փողոցների խաչմերուկում ուսով միմյանց դիտավորյալ հարվածելու պատճառով աղջիկներից մեկը վիրավորել է Վլադիմիր Պ.-ին, վերջինս էլ բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ եւ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որի ժամանակ էլ նա իր մոտ եղած «Բերետա» տիպի օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել Մարգարիտա Ղ.-ի եւ Մարգարիտա Պ.-ի ուղղությամբ։
Կրակոցների արդյունքում Մարգարիտա Ղ.-ն ստացել է մարմնական վնասվածք։ Ոստիկանները հայտնաբերել են նաեւ նշված ատրճանակը։
Վլադիմիր Պ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Մարգարիտա Ղ.-ն աշխատում է «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր: