Վիգեն Սարգսյան. «Որպես հասարակություն՝ խնդիր ունենք արագ զարգանալու»
Այս թեմայով
- Ինչո՞ւ է Նունե Եսայանը հանդիպել ՊՆ նախարարի հետ
- Ադրբեջանի զինուժի կրակոցից 21-ամյա զինծառայող է վիրավորվել. Վիճակը ծայրահեղ ծանր է
- Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան
- Հայկական հրետանային զորամասում «ՍԿԱԴ» հրթիռային համալիրով գործնական պարապմունք է անցկացվել
Ամենակարեւոր բանը, որ այս տարիների ընթացքում տեղի է ունեցել, այն է, որ գիտակցել ենք, որ երկրի պաշտպանությունը չի կարող լինել հասարակության մի մասի ուսերին դրված։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով Ապրիլյան պատերազմից քաղած դասերին։
«Ամենակարեւոր բանը, որ այս տարիների ընթացքում տեղի է ունեցել, չեմ կապում Ապրիլյան պատերազմի հետ, որպես հասարակության էվոլուցիոն գործընթաց, գիտակցել ենք, որ երկրի պաշտպանությունը չի կարող լինել հասարակության մի մասի ուսերին դրված, կամ կտրված լինել պետության կենսակերպից, առհասարակ։ Մենք հասկացել ենք, որ այն ողջ պետական համակարգի կենսակերպ է, եւ դա է մեր առանցքը հետագա քայլերի բոլոր այն ծրագրերի, որ կյանքի կկոչենք ու որպես ազգ–բանակ պատրաստ լինենք պաշտպանելու երկիրը»,–ասել է պաշտպանության նախարարը։
Նա հավելել է, որ պայքարը չի սկսվում եւ ավարտվում Լեռնային Ղարաբաղում։
«Մեր պայքարը ոչ սկսվում, ոչ էլ ավարտվում է Ղարաբաղում, մենք չենք կարող ուժերը հաշվարկել երկարության գիծ պահելու խնդրով։ Որպես հասարակություն՝ խնդիր ունենք արագ զարգանալու ու այն պաշտպանելու համար»,–ասել է Սարգսյանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am