Եվ դեռ հարցնում եք ինչո՞ւ ենք վատ ապրում
Շատերն են փորձում պատասխանել հարցին, թե որն է Հայաստանի թիվ մեկ խնդիրը կամ այն խնդիրները, որոնք խոչընդոտում են երկրի զարգացմանը: Ուշադիր դիտեք այս լուսանկարը եւ կգտնեք պատասխանը:
Շաբաթօրյակ է, փողոցում անհասկանալի աշխատանքով են զբաղված բուժքույրերն ու բժշկուհիները՝ իհարկե սպիտակ խալաթը հագած: Հետո նրանք պետք է գնան եւ փորձեն մարդ բուժեն, ապաքինեն:
Վստահ եղեք՝ մեր զարգացման թիվ մեկ եւ միակ խոչընդոտը սովետական մտածողությունն է: Քանի դեռ չենք վերացրել այս հիմար շաբաթօրյակները, քանի դեռ չենք վերացրել բժկին եւ ուսուցչին ստիպել մասնակցել դրանց եւ հավաքարարի աշխատանքներ կատարել, զարգացման, առաջընթացի մասին կարող եք մոռանալ:
Յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր գործով: Այգու մաքրությամբ պետք է զբաղվեն համապատասխան ծառայության աշխատակիցները, փողոցները պետք է մաքրեն հավաքարարները, ծառատունկ պետք է իրականացնեն կանաճապատմամբ զբաղվող կազմակերպությունները, ոմանք էլ պետք է ամեն օր հսկեն, որ փողոցն ու զբոսայգիներն աղտոտողներ չլինեն, իսկ ուսուցիչը պետք է կրթի երեխաներին, իսկ բժիշկը մարդկանց կյանքեր փրկի եւ բուժի:
Սա այնքան պարզ է, բայց ցավոք դեռ անհասանելի շաբաթօրյակների կազմակերպիչների համար: Ցավոք սովետական է ոչ միայն շաբաթօրյակների կազմակերպիչների մտածողությունը, այլ նաեւ վախվորած շաբաթօրյակի սպասող ուսուցիչներինը, բժիշկներինը, թաղապետարանի եւ քաղաքապետարանի այս կամ այն վարչությունների աշխատողներինը:
Top-News.am