Կվերադառնամ Բոստոն՝ Թաֆթսի համալսարան՝ որպես այցելու դասախոս. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկար ժամանակ դիվանագիտական գործունեությունից հետո, հետաքրքրական է այդ բոլորը կիսել ուսանողների և մասնագետների հետ: Հունվարից ես Լոս Անջելեսում էի, որտեղ հակամարտությունների, ինքնորոշման իրավունքի, բանակցությունների, ինչպես նաև առհասարակ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում դասախոսությունների շարք էի ներկայացնում, որը արդեն գրեթե վերջացրել եմ:
Մինջև Երևան վերադառնալս, Հարվարդի իրավագիտության դպրոցում, «Ինքնորոշումը և միջազգային իրավունքը։ Կոսովո և Լեռնային Ղարաբաղ․ երկու հակամարտությունների պատմությունը» թեմայով ելույթ եմ ունենալու Ապրիլի 12-ին:
Առաջիկա աշնանային կիսամյակում կվերադառնամ Բոստոն որտեղ Թաֆթսի համալսարանում, որպես այցելու դասախոս, կվարեմ դասընթաց՝ «Ինքնորոշման և անջատման քաղաքականությունը» խորագրով։ Ուրախ եմ որ ինչ-որ ժամանակով վերադառնալու եմ այն համալսարանը, որտեղ սովորել եմ տարիներ առաջ։