Երբ կաղում է միտքը զոռ են տալիս կաղ երեւակայությանը
ՀՀ քրեակատարողական հիմնարկի նախկին պետը՝ Մուշեղ Սաղաթելյանը դժգոհ է բոլորից: Ոչ միայն դժգոհ է, այլ շատերի մեջ չար ուժեր է տեսնում: Նա տեսնում է դավադրություններ, փորձում է ծաղրել Նիկոլ Փաշինյանին եւ Վազգեն Մանուկյանին:
Համաձայն լինենք Նիկոլ Փաշինյանի հետ, թե՝ ոչ, կիսենք նրա մոտեցումները, թե՝ ոչ, բայց Նիկոլ Փաշինյանը գոնե անդադար ջանքեր է գործադրում, որ այս երկիրն ավելի լավը դառնա: Հիմա, երբ Մուշեղ Սաղաթելյանը Նիկոլի կողքին կանգնած չէ, ինչպես տասը տարի առաջ, նա անհաջող փորձեր է անում ծաղրել Փաշինյանին՝ հենց իրեն դնելով ծիծաղելի վիճակում:
Նա հեգնանքով է խոսում Վազգեն Մանուկյանի մասին: Մի մարդու մասին՝ ով կանգնած է այս պետության ստեղծման ակունքներում, ով մի կողմ դնելով տարաձայնությունները գործող իշխանությունների հետ, Հայաստանի համար ամենաբարդ պայմաններում ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը: Հետաքրքիր է, Մուշեղ Սաղաթելյանը գոնե Վազգեն Մանուկյանի արածի երեք տոկոսն արե՞լ է մեր պետության համար, որ իրեն թույլ է տալիս նման ցինիկ պահվածք Մանուկյանի նկատմամբ:
Հենց այս կողքի քաշված, հեռվից իրադարձություններին հետեւողներն ու բոլորին կամ գրեթե բոլորին ծաղրել փորձողներն են մեր երկրի թիվ մեկ խնդիրը: Մուշեղ Սաղաթելյանը, որը հիշվում է բացառապես կալանավորվածների նկատմամբ ցուցաբերած անմարդկային պահվածքով, այսօր քննադատում է ընդդիամդիր գործիչներին, հասարակական գործիչներին:
Ոչ միայն քննադատում է, այլ զոռ է տվել կաղ երեւակայությանը եւ ֆանտաստիկ սցենարներ ներկայացնում, ասելով, թե Նիկոլը խաղ է խաղում, ռուսները Հայաստանի դեմ դավեր են նյութել, եւ այսպես շարունակ:
Իսկապես, ո՞վ ես դու, ինչ ունես արած այս պետության, երկրի համար, որ հիմա էլ չարագուշակություններով եւ այս կամ այն գործչին անվանարկելով ես զբաղված:
Ամեն ինչ իր չափն ու սահմանը պետք է ունենա: Եւ այս դեպքերի համար են ասել՝ ավելի լավ է դու լռես:
Բագրատ Ասրիբաբայան
Top-News.am