Կգա օրը, երբ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի. Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար
Լյուքսեմբուրգը, ինչպես եւ ողջ Եվրոպական Միությունը, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնություններին: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան Ասելբորնը:
«Լյուքսեմբուրգը, ինչպես եւ ողջ Եվրոպական Միությունը, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնություններին եւ կարծում է, որ կգա օրը, երբ այդ սառեցված հակամարտությանը լուծում կգտնվի», - ասել է նախարարը: