Գերմանիայի դատարանը երկարաձգել է Կառլես Պուչդեմոնի կալանքը
Այս թեմայով
- Պուչդեմոնին Իսպանիայում կամ կդատեն կամ չեն դատի
- Իսպանիայի կառավարությունը հրաժարական տվեց․ նոր վարչապետը կլինի սոցիալիստ Պեդրո Սանչեսը
- Գերմանական դատարանը այսօր կսկսի քննել Կարլես Պուչդեմոնի`Իսպանիա արտահանձնման հարցը
- Կատալոնիայի խորհրդարանը բողոքարկել է Մադրիդի՝ տարածաշրջանային ճգնաժամի հաղթահարման միջոցառումները
Գերմանիայի դատարանը երկարաձգել է Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնի ձերբակալության ժամկետը: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Նշվում է, որ համապատասխան հայտարարությունն արել է Գերմանիայի Շլեզվիգ Հոլշտայն երկրամասի Շլեզվիգ քաղաքի գլխավոր դատախազ Գեորգ Ֆրիդրիխ Գյունտգեն:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է Պուչդեմոնը պահել իրեն դատարանում, Գյունտգեն ասել է, որ նա հանգիստ և զուսպ էր:
Հիշեցնենք, որ Կառլես Պուչդեմոնը ձերբակալվել է երեկ՝ Գերմանիայի սահմանին:
Պուչդեմոնի ձերբակալությունից հետո Կատալոնիայում ցույցեր և բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև: BBC News-ի տվյալների համաձայն՝ առնվազն 89 մարդ տուժել է, չորս մարդ՝ ձերբակալվել: