Բրիտանիայի ԱԳՆ-ն Պուտինին համեմատել է Հիտլերի հետ
Բրիտանիայի Արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգտագործում է 2018 թվականի Աշխարհի առաջնությունը`Ռուսաստանի իմիջի բարելավման համար, հաղորդում է Reuters-ը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ելույթի ժամանակ Ջոնսոնը համաձայնել է պատգամավորներից մեկի հետ, որ այն, ինչ տեղի է ունենում այժմ Ռուսաստանում, նման է 1936 թվականին Բեռլինում կայացած Օլիմպիական խաղերից Ադոլֆ Հիտլերի օգտվելուն:
«Այո, կարծում եմ, որ 1936-ի հետ համեմատությունը բացարձակ ճշմարիտ է», – ասել է նախարարը:
Նա նաև նշել է, որ Անգլիայի հավաքականին Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունքից զրկելը սխալ կլիներ, սակայն երկրպագուների անվտանգությունն ավելի կարևոր է: