Կարևորը սուրճը չթափելն է. անփույթ գողի մասնակցությամբ տեսանյութը զվարճացրել է օգտատերերին (տեսանյութ)
Twitter սոցկայքի օգտատերերը ծաղրել են անփույթ գողին, որի՝ գրախանութից գումարով լի չհրկիզվող պահարանի գողության զավեշտալի տեսանյութը տարածվել է համացանցում:
Ինչպես նշում է ria.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել ավստրալական Մելբուրնում: Նշվում է, որ գողությունն իրականացվել է գիշերը, երբ առևտրի կենտրոնը, որում գտնվում է գրախանութը, արդեն փակ էր:
Ինչպես երևում է ստորև ներկայացված տեսանյութում՝ գողը, ձեռքում պահելով սուրճով բաժակը, փորձում է ներս մտնել ապակյա դռների արանքով: Նրանից երկար ժամանակ է պահանջվել ներս մտնելու համար, քանի որ ուսապարկն ու մի ոտքն արգելափակված են մնացել դռների արանքում:
Ի վերջո, երբ նա ներսում է հայտնվել, ուժեղ հարվածով ընկել է գետնին, այնուհետև բախվել գրախանութի դռանը:
Գողին հաջողվել է վերցնել չհրկիզվող պահարանն ու, ճկվելով դրա ծանրության տակ, դուրս գալ առևտրի կենտրոնի հետին մուտքից:
Այժմ ոստիկանությունն անփույթ գողի նկատմամբ հետախուզում է հայտարարել: