Ճապոնիայի արտգործնախարարը Լավրովին տորթ է նվիրել
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին ֆուտբոլային գնդակի տեսքով տորթ է նվիրել վերջինիս ծննդյան օրվա առթիվ, գրում է Gazeta–ն։
«Լավրովի այցը Տոկիո տեղի է ունենում նրա ծննդյան օրը, այդ առիթով նրա ճապոնական գործընկեր Տարո Կոնոն ֆուտբոլային գնդակի տեսքով տորթ է նվիրել նրան»,–նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Նշվում է, որ ի պատասխան Լավրովն էլ Ճապոնիայի իր գործընկերոջը 2018 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակն է նվիրել։